Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալի առաջին ասուլիսը

26.06.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն այսօր հանդիպել է մարզում գործող զանգվածային լրատվության միջոցների ու թղթակիցների հետ: Մարզպետի տեղակալը նշել է, որ համակարգելու է կրթության, առողջապահության, սոցիալական բնագավառները: Սոֆիա Հովսեփյանն արդեն հասցրել է առանձնահատուկ ուշադրությամբ հետևել կրթական հիմնախնդիրներին, որոնց մինչ պաշտոնի զբաղեցնելն արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված է եղել: Անդրադառնալով մի քանի օրերի իր կատարած աշխատանքին, նշել է «Ինձ համար կրթության բնագավառի խնդիրների լուծումն առաջնային է, մենք պետք է կարողանանք կարճ ժամկետներում այս ոլորտի հեղինակությունը բարձրացնել ու մարդիկ պետք է վստահ լինեն, որ համակարգն աշխատում է լրիվ օբյեկտիվորեն: Ես իմ ցանկացած խոսքի տերն եմ ու ամեն ինչ անելու եմ, որ յուրաքանչյուր ոք, ով մտնելու է դպրոց նպատակը լինի կրթության իրականացումը, կրթության զարգացումը»:
Մարզպետի տեղակալը վստահեցրել է, որ ցանկացած ահազանգի հետքով իրենք գնալու են, ամեն ինչ արվելու է աշխատանքներում թափանցիկություն ապահովելու, օբյեկտիվ լինելու համար, հատկապես ուշադրությոն կդարձվի ուսուցիչների, տնօերենների ընտրություններին:
Սոֆիա Հովսեփյանը շուտով հանդիպելու է առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ, այս բնագավառի հիմնահարցերը ևս լինելու են մարզպետի տեղակալի ուշադրության ներքո: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:20:24