Նորություններ
Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
26.06.2018
ՀՀ Շիրակի մարզպետ, ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարուխանյանի նախագահությամբ հունիսի 26-ին անցկացվել է ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: Նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել ՀՀ Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատներում հաշվառված թվով 52 զորակոչիկների նպատակային ուսումնառության, ինչպես նաև ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:
Նիստի ավարտին ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է իրավասությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մարզում 2018 թվականի ամառային զորակոչը պատշաճ անցկացնելու և զորակոչային առաջադրանքները կատարելու ուղղությամբ, ինչպես նաև առաջացած խնդիրներին ժամանակին համապատասխան լուծումներ տալու նպատակով զորակոչի անցկացման ժամանակաշրջանում միմյանց հետ օպերատիվ կապ պահպանել։