Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալություն մարզպետին հարցի արագ կարգավորման համար

27.06.2018

Շիրակի մարզպետի անմիջական միջնորդությամբ Լուսակերտ համայնքի բնակիչների բարձրացրած խնդիրն արդեն լուծվել է: Հունիսի 27-ին համայնք այցելության ժամանակ բնակիչները Կարեն Սարուխանյանից շնորհակալություն են հայտնել իրենց աջակցելու համար: Խոսքը ներկայումս կառուցվող Տրանշ 3 Հյուսիս-հարավ մայրուղու` համայնքի տարածքով անցնող տեղամասի, գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների անցման տեղի` համայնքաբնակների համար անհարմար լինելուն էր առնչվում: Համայնքի տարածքում նախատեսվում էր երկու կամուջների կառուցում, որոնցից մեկը, ըստ լուսակերտցիների կդժվարացներ կենդանիների ու տեխնիկայի տեղաշարժը, մարզային իշխանության ներկայացուցիչները հանդիպել էին շինարարության պատասխանատուների հետ և քննարկել, աշխատանքներում որոշակի շտկումներ մտցնելու հարցը, որը դրական լուծում է ստացել: «Մեզ համար կարևոր է, որ գյուղի բնակիչների հոգսերը թեթևացնենք, իսկ Լուսակերտի բնակիչները մտահոգվում էին, որ կամուրջներից մեկի կառուցումը կխոչընդոտի իրենց անասունների տեղաշարժը, նոր մշակովի հողեր կվնասվեն, հիմա խնդիրը կարգավորվել է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը:
Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ 3 ծրագրում ընդգրկված է Լանջիկ-Գյումրի շուրջ 27,5կմ հատվածը: Ներկայումս մեկնարկել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները նաև իրականացվում են կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ:
Ի դեպ, լուսակերտցիներից Կարեն Սարուխանյանը հետաքրքրվեց մտահոգող խնդիրներով, վերջիններս կարևորեցին դպրոցի շենքի ներքին հարդրաման և մարզադահլիճի կառուցման խնդրի լուծումը: Մարզպետը վստահեցրեց, որ առկա հիմնախնդիրները գույքագրվում են և կներկայացվեն կառավարությանը, միջոցներ լինելու դեպքում դրանց լուծմանն են ուղղվելու: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26