Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սպանդարյանի նախակրթարանը շահագործման կհանձնվի օգոստոսին

27.06.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Անուշավան համայնքում ծանոթանալով հիմնանորոգվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին` կարևորեց դրանց որակյալ իրականացումը: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2018-ի սկզբին, 150 մլն դրամ նախահաշվով ծրագրին համայնքը ևս մասնակցույթուն ունեցել է` 14 մլն դրամով: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխաների համար: Կապալառու կազմակերպություն «Վանի» ՍՊԸ-ն է, աշխատանքները կավարտվեն 2018 թվականի չորրորդ եռամսյակում:
Սպանդարյան համայնքում էլ տարածքային զարգացման հիմնադրամի տրամադրած միջոցներով կառուցվում է 75 երեխաների համար նախատեսված նոր մանկապարտեզ: Շինարարական արտաքին աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դրանք իրականացնում է «Միլաքսգրուպ» ՓԲԸ: Ծրագրի նախահաշվային արժեքը 177.7 մլն դրամ է:
Ինչպես Աուշավան, այնպես էլ Սպանդարյան համայնքներում Կարեն Սարուխանյանը համայնքապետարաններում անցկացրել է խորհրդակցություններ, որոնց ժամանակ անդրադարձ է եղել բնակիչներին հուզող խնդիրներին, համայնքների սեփական եկամուտների կատարողականներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26