Նորություններ
Հանդիպում առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ
27.06.2018
Նախօրեին Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը հանդիպել է մարզում գործող հիվանդանոցների, պոլիկլինիկաների տնօրեններին: Ճանաչողական հանդիպման ժամանակ մարզպետի տեղակալն անդրադարձել է առողջապաության բնագավառի հիմնահարցրերին, մասնավորապես, կարևորել է հիվանդանոցների ղեկավարության և բժիշկ-մասնագետների հոգատար վերաբերմունքը: «Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր բժշկական հաստատությունների հեղինակության կտրուկ բարձրացումը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր մարզից հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք հնարավորինս նվազի»,-ասել է մարզպետի տեղակալը:
Սոֆիա Հովսեփյանը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայի այս բնագավառում հաջողություններ արձանագրելու համար` վստահեցնելով, որ իր դռները բաց են բոլորի առջև, պատրաստ է լսել ու հնարավորությունների սահմաններում աջակցել բոլորին:
Իսկ մինչ այդ մարզպետի տեղակալը աշխատանքային այցով եղել է Գյումրու բժշկական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ղեկավարության եւ աշխատակազմի հետ: Հանդիպման շրջանակներում Սոֆիա Հովսեփյանը, առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին եւ Գյումրու ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահկայանը քննարկել են հիվանդանոցի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: