Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է համայնքերում առկա խնդիրներին

27.06.2018

Կարեն Սարուխանյանի և մարզպետարանի պատասխանատուների առաջին կանգառը Սարատակ համայնքում էր, մարզպետը նախ այցելեց դպրոց, շրջեց դպրոցում, ծանոթացավ խնդիրներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որի ժամանակ անդրադարձ եղավ համայնքի բնակիչներին հուզող հիմնահարցերին, անդրադառնալով դպրոցում ստեղծված վիճակին, հանրույթի միջև անհամաձայնություններին, Կարեն Սարուխանյանը նախ նշեց, որ դպրոցում աուդիտ է անցկացվել և դրանց արդյունքների մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները: «Մեզ համար կարևոր է ինչպես համայնքում, այնպես էլ դպրոցում առողջ աշխատանքային մթնոլորտը, հորդորում եմ ինչպես համայնքապետին, այնպես էլ դպրոցի տնօրինությանը ամեն ինչ անել նորմալ համագործակցության համար»:
Հոռոմ և Հովտաշեն համայնքներ այցելության ժամանակ ևս Շիրակի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարաններում` կարևորելով սեփական եկամուտների հավաքագրումը, որոնք ուղղվելու են համայնքների կարիքների լուծմանը: «Համայնքների բնակիչները պետք է վստահ լինեն, որ իրենց դարդ ու ցավը լսող ու դրանցով մտահոգ ղեկավարներ են աշխատում, երկրում խաղաղ իշխանափոխություն է եղել, ինչը պետք է մարդկանց հավատ ու հույս ներշնչի, որպեսզի մնան իրենց հողի վրա, մշակեն ու արարեն իրենց հայրենիքում»,- հանդիպման ժամանակ նշեց մարզպետը:
Հոռոմում Կարեն Սարուխանյանին համայնքապետը ներկայացրեց ոռոգման ցանցի նորոգման աշխատանքների ընթացքը: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ ՊՀ (ԻՖԱԴ) կողմից` 352 մլն դրամի շրջանակներում, այս տարի մեկնարկել են ցանցի վերակառուցման աշխատանքները: Իրականացվում է 6.5 կմ երկարությամբ բետոնյա և 5.5 կմ երկարությամբ կիսախողովակներից ջրատարների անցկացման աշխատանքներ՝ իրենց համապատասխան հիդրոկառույցների հետ միասին:
Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետի և բնակիչների մեջ ծավալվեց անմիջական ու ջերմ զրույց, գետափցիները մարզպետին դիմեցին մշակույթի տան նորոգման և համայնքային ճանապարհների նորոգման խնդրով: Կարեն Սարուխանյանը վստահեցրեց, որ միջոցների առկայության դեպքում, ըստ առաջնայնության, գումարներն ուղղվելու են դրանց լուծմանը:
Գեղանիստում էլ մարզային իշխանության ներկայացուցիչները շրջեցին դպրոցում, որը հիմնանորոգման կարիք ունի: Հինմանորոգման անհրաժեշտություն կա նաև Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցում, դպրոցի մասնաշենքերից մեկը 1933 թվականի, մյուսը` 1974-ի կառույցներ են: Աշակերտների թվաքանակով ամենամեծ դպրոցը(600 աշակերտ), հատակների, աստիճանների, պատուհանների անհապաղ նորոգման կարիք ունի: Կարեն Սարուխանյանը դպրոցի տնօրենին վստահեցրեց, որ ինչպես մարզի մյուս խնդիրնրերը, բարձրացված այս խնդիրը ևս կգույքագրվի և միջոցներ լինելու դեպքում կլուծվի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26