Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկրորդ հանդիպումը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հկ-ի հետ

27.06.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի քանի ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ` ծանոթանալու Շիրակի մարզպետի հետ, ներկայացնելու իրենց մտահոգություններն ու հոգսերը, քննարկելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվելիք «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:
Մարզպետը կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը վստահեցրել է, որ Շիրակի մարզպետարանն ամեն ինչ կանի համագործակցության համար` համայնքներում խնդիրների լուծման նպատակով: «Համագործակցությունն ու երկխոսությունը մեզ համար կարևոր նախապայման է, քանի որ միայն գործընկերային մթնոլորտում է հնարավոր հասնել աշխատանքային հաջողությունների»:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մարզպետին ու մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, այստեղ հնարավոր համագործակցության ծրագրերը, անդրադարձ եղավ համայնքների բյուջեների թափանցիկության, համայնքներում աղբահանության խնդիրներին:
Ինչ վերաբերում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, ապա ծրագրի շրջանակներում ընտրված է 9 թիրախ ոլորտներ` արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն և այլն: Մարզի համայնքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները ջանքերն ուղղելու են թեմատիկ կարողությունների զարգացմանը, իրականացվելու են հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված քաղաքականությունների մշակում, կոալիցիաների ստեղծում, իրականացված աշխատանքներում կառուցողական երկխոսություն կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58