Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի պատվիրակությունը մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին

29.06.2018


Երևանում հունիսի 28-ին մեկնարկել է ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը։ Համաժողովի լիագումար նիստին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՀՀ և ՌԴ դեսպանները, մարզպետներ, ՌԴ նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, գործարար ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Շիրակի մարզի պատվիրակությունը` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ:
Միջոցառման հիմնական նպատակն է եղել` օգտագործելով տարբեր ոլորտներում ժամանակակից թվային տեխնոլոգիաները, ներկայացնելով նոր գաղափարներ և նախագծեր ամրապնդել տարբեր ոլորտներում երկու երկրների տարածաշրջանների միջև գործընկերային կապերը, նոր լիցք հաղորդել միջմարզային համագործակցությանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների արտաքին տնտեսական գործունեության զարգացման և կառավարման դեպարտամենտի տնօրեն Վիտալի Գուդինը ստորագրել են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. իրականացման միջոցառումների ծրագիրը։ Համաձայնագիր է ստորագրվել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և ռուսական Այ Բի խմբի միջև փոխգործակցության վերաբերյալ։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ, որին մասնակցել են Շիրակի մարզի պատվիրակության անդամները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58