Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստը

29.06.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի համանախագահությամբ կայացել է ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստը, որի արդյունքներով համանախագահներ Վաչե Տերտերյանը և Վիտալի Գուդինը ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։
Համաժողովի ժամանակ կազմակերպվել են նաև «Թվային օրակարգ` մարզերի հայացքը», «Երևան-Մոսկվա. խելացի քաղաքներ, խելացի լուծումներ», «Ագրոարդյունաբերական համալիրի թվայնացում», «Զբոսաշրջության ոլորտի զարգացումը թվային տնտեսության ձևավորման պայմաններում» և «Սոցիալական ցանցերի և թվային տարածության հանրահռչակությունը՝ որպես երիտասարդության միտումները որոշող գործոն» խորագրերով կլոր-սեղան հանդիպումներ։ Կլոր-սեղան քննարկումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև մարզերը:
Համաժողովի շրջանակներում կայացած աշխատանքային խմբի հինգերորդ նիստին Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է. «Շատ կարևոր է, որ քննարկումներն ու մոտեցումները, միջմարզային համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը ունենան գործնական կիրառում և կյանքի կոչվեն»:
Զբոսաշրջության բնագավառին առնչվող նաև թեմատիկ քննարկման ժամանակ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրել է մարզի 2018-2025թթ. զբոսաշրջության հայեցակարգը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58