Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Կուրսկից ժամանած պատվիրակության հետ

30.06.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորթյամբ մարզային իշխանության ներկայացուցիչներն այսօր ընդունել են Կուրսկից Հայաստան ժամանած պատվիրակությանը: Կարեն Սարուխանյանը ողջունելով հյուրերին նշել է, որ կարևորում է միջմարզային մակարդակով համագործակցության խորացումը. «Ողջունում եմ ձեզ մեր մարզում, հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Մենք վստահ ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները առավել սերտանալու են, իսկ դրան կնպաստի նաև ապակենտրոնացված համագործակցությունը, մեզ համար կարևոր է այսօրինակ հանդիպումներն ու համագործակցությունը, իմ անունից վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք համատեղ աշխատանքային մթնոլորտն առավել գործնական դարձնելու,գործնական քայլեր ձեռնարկելու համար»:
Շիրակի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզն ու նրա հնարավորությունները, Կուրսկի հայ համայնքի ղեկավար Դերենիկ Կոշտոյանից հետաքրքրվել համայնքի գործունեությամբ:
Կուրսկի մարզի վարչակազմի արտաքին կապերի զարգացման կոմիտեի նախագահ Սվետլանա Դորոշը մարզպետին շնորհակալություն է հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար` ընդգծելով, որ հյուրընկալ ու անմիջական մթնոլորտը տրամադրում է գործնական հարաբերությունների հաստատմանը:
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն առաջիկայում ստորագրելու միջմարզային համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Գյումրիում բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող և պուրակ: Պուրակի հարակից հրապարակը, Գյումրու ավագանու որոշմամբ, կոչվեց Կուրսկի հրապարակ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58