Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
02.07.2018
Հուլիսի 2-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և առանձնացված բաժինների պետերը: Խորհրդակցության մեկնարկին մարզպետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին, վերջիններիս համակարգման ոլորտները: Աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերը ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների գործառույթները: Աշխատանքային քննարկումներից հետո տրվել են մի շարք հանձնարարականներ: