Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը

02.07.2018

Հայաստանում մեկնարկեց 2018 թվականի ամառային զորակոչը: Հուլիսի 2-ին Շիրակի մարզից հայկական զինված ուժեր ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Ավանդույթի համաձայն օրը տոնական էր, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով ծնողներն ու հարազատները ծառայության ճանապարհեցին իրենց զավակներին:
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք: Շիրակի մարզպետը Հայաստանին` խաղաղություն, նորակոչիկներին` բարի և անվտանգ ծառայություն, ծնողներին էլ համբերություն մաղթեց:
«Սիրելի՛ նորակոչիկներ, դուք այսուհետ ապահովելու եք մեր երկրի անվտանգությունը: Դուխով գնացեք ու դուխով հետ եկեք ձեր ծնողներին հասեք, ճիշտ է դժվար է լինելու, բայց վստահ եմ, ամեն ինչ լավ կլինի: Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում»,- նշեց Կարեն Սարուխանյանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58