Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալների աշխատանքային այցելությունը պատմամշակութային կառույց

03.07.2018

Հուլիսի 3-ին Շիրակի մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանը և Արա Մելիքջանյանը, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Մարմաշենի վանքային համալիր: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ վանական համալիրի վիճակին: Վանքի պատերի խոնավության ավելացումն ու դեպի համալիր տանող 2.8կմ ճանապարհի անմխիթար վիճակը տեղում պատասխանատուների քննարկման հիմնական թեման էր: Վահրամաբերդի վարչական ղեկավար Աղվան Մարտիրոսյանն, ով երկար տարիներ եղել է համայնքի ղեկավարը, մարզպետի տեղակալներին ներկայացնելով խնդիրը նշեց, որ երկար տարիներ տարածքն ունեցել է գրունտային ջրերի հեռացման խնդիր` ցույց տալով վանքի հարևանությամբ գործող սողանքը: Իսկ վերևից անձրևաջրերի և ձյան հալոցքից առաջացած ջրերն անցնում են համալիրի կողքերից դրենաժների միջով ( դրենաժները 2010թվականին կառուցվել են իտալացի մասնագետների կողմից), բայց այն բավարար չէ ջրահեռացման համար և ջրի որոշակի մաս, այնուամենայնիվ, լցվում է հիմքի տակ, տարիների ընթացքում այն բարձրանացել ու հասել է մոտ երկու մետրի: Մարզպետի տեղակալները ծնաոթանալով ընդհանուր իրավիճակին, նշեցին, որ հարցը կներկայացնեն մարզպետին:
Նշենք, որ Մարմաշենի վանական համալիրը դեռևս 2001 թվականից, ՀՀ կառավարության 616-Ն որոշմամբ անժամկետ` անհատույց իրավունքով, հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21