Տպել
Նորություններ
Մարզում առկա ցանկացած խնդիր մարզպետի ուշադրության կենտրոնում է
04.07.2018
Արդեն 2 օր է, ինչ Ազատան համայնքի բնակիչները դժգոհում են ոռոգման ջրի խնդրի հետ կապված: Ինչպես երեկ, այսօր ևս Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է համայնք, հանդիպել ու զրուցել բնակիչների հետ, տեղում ծանոթացել խնդրին: Այս պահին մարզպետի հորդորով հարցը ժամանակավոր լուծում է ստացել: Իսկ խնդրի հիմնավոր լուծումը կմնա մարզպետի ուշադրության և հսկողության ներքո: