Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2018

Հարգելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ. հուլիսի 5-ին հայ ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց իր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու գաղափարը, ընդունվեց մեր երկրի հիմնական օրենքը` Հայաստանի նորանկախ Հանրապետության առաջին Սահմանադրությունը: Ներկայումս բարեփոխված Սահմանադրությունը կատարում է իր կարևոր առաքելությունը` երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և ազատությունները:
Համոզված եմ, որ մեր երկրի հիմնական օրենքը ծառայել է և ծառայելու է մեր ժողովրդին, հիմք է հանդիսանալու ժողովրդավարության ամրապնդման համար, կարգավորելու է պետության ներքին և արտաքին կյանքը, լինելու է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավոր, իսկ մայր օրենքով առաջնորդվելը ժողովրդական, թավշյա հեղափոխությունից հետո, նոր Հայաստանում լինելու է մեր ապրելակերպի ու գործունեության հիմնաքարը:
Կրկին շնորհավորելով բոլորիս` մեր ժողովրդի համար այս կարևորագույն տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն ու բարեկեցություն:


Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21