Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հոգսերն ու խնդիրները մարզային իշխանության ուշադրության կենտրոնում են

06.07.2018


Շիրակի մարզպետի մոտ այս ուրբաթը ևս մարդաշատ է եղել, քաղաքացիների ընդունելության օրը Կարեն Սարուխանյանի հետ հանդիպման ժամանակ շիրակցիները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվել են աշխատանք չունենալուն, սոցիալական խնդիրներին, ինչպես նաև բնակարանային ու վթարային շենքերի ամրացման հետ կապված հարցերին: Մարզպետը քաղաքացիներին վստահեցրել է, որ այն խնդիրները, որոնց լուծումը հնարավոր է տալ մարզային իշխանության ուժերով, կլուծվեն առանց հապաղման, ինչ վերաբերում է լուրջ հատկացումների ու ներդրումների կարիք ունեցող հիմնահարցերի լուծմանը, ապա Կարեն Սարուխանյանը վստահեցրել է, որ դրանք կգույքագրվեն ու կներկայացվեն կառավարությանը: Քաղաքացիների ընդունելությունը մի պահ ընդմիջվել է հաճելի մի անակնկալով: Մարզպետին շնորհավորելու և իրենց կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրելու համար պարոն Սարուխանյանի հետ հանդիպման էր եկել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի Քույր Արուսյակ Սաճոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21