Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը կշարունակի ծրագրերը Շիրակի մարզում

09.07.2018

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ներկայացուցիչները այսօր հանդիպել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին ու մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին: Հանդիպման մեկնարկին հյուրերը ներկայացրել են իրենց հիմնադրամի գործունեությունը, որ մեկնարկել է 2004 թվականից` նշելով, որ հիմնադրամի կողմից իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական, տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ծրագրերի շահառուները Հայաստանի տարբեր մարզերն են, 2016 թվականից ծրագրեր են իրականացբվում նաև Շիրակում:
Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին` մարզպետ Կարեն Սարուխանյանը վստահեցրել է, որ մարզային իշխանությունները կաջակցեն մարզի զարգացմանը միտված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը. «Մեզ համար չափազանց կարևոր է մարզի գյուղական համայնքների խնդիրների լուծման համար իրականացվող ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության ու քննարկումների, եթե որևէ հարցում անհրաժեշտ է մեր օգնությունը, ապա այն չի ուշանա»,- նշել է մարզպետը:
Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ կարևորել է գյուղական կյանքի որակի բարելավումը և հիմնադրամի իրականացվելիք ծրագրերում տեղի ուժերի ներգարվումը: «Կարծում եմ տեղեկացված եք, որ Շիրակի մարզում ՏՏ բնագավառի բավական լավ մասնագետներ կան, այնպես , որ ձեր կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերը մեր մարզ ուղղելը ցանկալի կլիներ»:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաճախ հանդիպելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-20 14:33:34