Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ախուրյանի մոր և մանկան կենտրոն

10.07.2018

Հուլիսի 10-ին մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն այցելեց Ախուրյանի մոր և մանկան կենտրոն: Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին: Կենտրոնի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը մարզպետի տեղակալին ներկայացրեց, որ վերջին մի քանի տարիներին Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում ավելի շատ ծնունդներ են գրանցվել, քան Գյումրու ծննդատանը և Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում կամ Արթիկի մոր և մանկան առողջության կենտրոնում:
Մարզպետի տեղակալը շրջեց կենտրոնում, մանրամասն տեղեկացավ տեխնիկական հնարավորություններին, որից հետո շնորհավորեց նորաթուխ մայրերին՝ փոքրիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ:
Ախտորոշիչ կենտրոնում Սոֆիա Հովսեփյանին ներկայացրեցին տոմոգրաֆ և մամոգրաֆ սարքավորումները: Մամոգրաֆ հետազոտության հնարավորություն ներկայումս Շիրակի մարզում միայն Ախուրյանում կա, ինչն էլ նպաստում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Մարզպետի տեղակալի հետ քննարկեց նաև նեղ մասնագետների անհարաժեշտության հարցը: Սոֆիա Հովսեփյանը խոստացավ պատկան մարմինների մոտ բարձրացնել գործադիր տնօրենի և գլխավոր բժշկի ներկայացրած խնդիրները՝ վստահեցնելով, որ դրանց լուծման համար հետևողական աշխատանք կտանի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42