Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Ամասիա խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

11.07.2018


Գյումրիից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ողջի բնակավայրում Շիրակի մարզպետի ու մարզային իշխանության ներկայացուցիչների հանդիպումը բնակիչների հետ անցավ անմիջական մթնոլորտում, վերջիններս մարզպետին դիմեցին խմելու ջրի խնդրով: Արդեն երկար տարիներ համայնքի բնակիչների զգալի մասին խմելու ջուրը կամ մի քանի ժամով է հասնում կամ չի հասնում, ամառային ամիսներին հատկապես, այս խնդիրն առավել է սրանում: Խմելու ջրի խնդրով մարզպետին դիմեցին նաև Արեգնադեմ բնակավայրում, այստեղ կարևոր մտահոգություններից մեկն էլ դպրոցական շենքի կառուցումն են համարում: Արեգնադեմը 35 աշակերտ ունի, բնակիչները մարզպետի հետ զրույցում նշեցին, որ առանց դպրոցի բնակավայրից շատերը կհեռանան: Մարզպետը խնդրի արագ լուծումը կարևորելով նշեց, որ մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մշակվող ծրագրում Արեգնադեմի դպրոցն ընդգրկել են` հիմնախնդիրների գույքագրման ժամանակ:
Մեղրաշատ բնակավայրում կայացած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նշեց, որ իրենց կողմից մի քանի համայնքների ոռոգման ցանցի նորոգման ծրագիր է մշակվել, որի իրականացման համար դիմել են Տարածքային զարգացման հիմնադրամին և սպասում են արձագանքին: Կարեն Սարուխանյանը գոհունակություն հայտնեց խնդիրների լուծմանն ուղղված համայնքի ղեկավարության ջանքերը և հորդորեց առավել հետևողական լինել: Մեղրաշատցիները Շիրակի մարզպետին այլ հոգսերով ևս դիմեցին` կարևորելով դեպի համայնք տանող ճանապարհի հիմնանորոգումը: Մարզային իշխանության ներկայացուցիչները շրջեցին նաև Մեղրաշատի դպրոցու, այն սպորտդահլիճ չունի: Այս տարի սեփական միջոցների տնտեսման հաշվին կարողացել են որոշակի կոսմետիկ նորոգումներ իրականացնել դասասենյակներում: Ուրախալի փաստն այն էր, որ նախորդ տարվա համեմատ դպրոցում աշակերտների թվաքանակի աճ է արձանագրվել, 60-ի փոխարեն ներկայումս 74 աշակերտ ունի դպրոցը:
Մարզպետի հաջորդ կանգառը Բյուրակնում էր, որտեղ բնակիչները կարևորեցին ոռոգման ցանցի և համայնք տանող ճանապարհի նորոգման աշխատանքների իրականացումը: Կարեն Սարուխանյանը այնուհետև այցելեց Ամասիայի համայնքային նորակառույց կենտրոն, ծանոթացավ աշխատանքներին: Բանդիվան և Հովտուն բնակավայրերում շրջայցից հետո, Կարեն Սարուխանյանը այցելեց Հովտունի տարրական դպրոց: 1989 թվականին կառուցված դպրոցի շենքը անմխիթար վիճակում է, տանիքը քայքայված է, դպրոցում խոնավություն է տիրում, ինչն էլ հանգեցրել է շենքի քայքայմանը: Կարեն Սարուխանյանը հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների մշակվող ծրագիր ընդգրկել դպրոցի ոչ միայն տանիքի նորոգումը, այլև ներքին հարդարման աշխատանքների իրականացումը և ներկայացնել կառավարություն:
Նշենք, որ մինչ համայնքներ մեկնելը, Շիրակի մարզպետը և մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը պատասխանատուների հետ այցելեցին Գյումրու թիվ 40 դպրոց, շրջեցին Ավստրիական թաղամասում գործող պոլիկլինիկայի մասնաշենքում, քանզի քննարկվում է պոլիկլինիկայի մի քանի սենյակներ դպրոցին տրամադրելու հարցը, եղան նաև Ավստրիական թաղամասի մանկապարտեզում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:40:44