Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՀՀ կրթության ու գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի հետ

12.07.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը կրթության, մշակույթի, սպորտի վարչության պատասխանատուների հետ հուլիսի 12-ին հանդիպել է կրթության ու գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնախնդիրները: Անդրադարձ է եղել ավագ դպրոցների ուսումնական ծրագրերի համապատասխանությանը, դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի բացառմանը, թափուր հաստիքների համալրման հարցում օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելուն:
Նախարարի տեղակալը նշել է, որ իր համար Շիրակի մարզն առանձնահատուկ է, քանի որ ծնունդով գյումրեցի է: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վստահեցրել է, որ պատրաստ են համագործակցության, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել կրթության որակի բարելավմանը. «Այս ժամանակահատվածում հասցրել եմ առնչվել մարզի հանրակրթության բնագավառի տարատեսակ հիմնախնդիրներին, այցելել եմ մի շարք դպրոցներ, շենքային պայամններին եմ ծանոթացել: Խնդիրների լուծմանը վստահ եմ կհասնենք, եթե համագործակցված աշխատենք»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:46:32