Նորություններ
Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը
12.07.2018
Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը: Մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի հետ համատեղ մարզպետարանում անցկացվել է հանդիպում մարզում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երեխաների խնամքի կենտրոնների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են պետական գիշերօթիկների բեռնաթափման հիմնախնդիրները, բեռնաթափման արդյունքում առաջացող բարդությունները ընտանիք վերադառնալու դեպքում առկա ռիսկերը:
Շիրակի մարզպետարանի ընտանքի, կանաց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը նախարարի տեղակալին մի քանի հարցադրումներով է դիմել, որոնք հիմնականում առնչվել են բնագավառի հիմնահարցերի լուծման հարցում հստակեցումներին, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ընդունելության կազմակերպման կոնկրետ ուղեգիծ սահմանելուն, ինչպես նաև ՍՏԱԳ-ների դեպք վարող մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը:
Մարզպետի տեղակալներն ու Զառա Բաթոյանը կարևորելով քաղաքացիական հասարակության փորձի դիտարկումը, խնդիրը կրող անձանց կարծիքի առաջնահերթությունը` վստահեցրել են, որ պատրաստ են համագործակցության ու կարծիքների փոխանակության, որոնք կնպաստեն ճիշտ որոշումներ ընդունելուն: