Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի տեղակալն այցելեց Ամասիա

13.07.2018

Հուլիսի 13-ին Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն այցելել են Ամասիա համայնք` ծանոթանալու Եվրամիության տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղերի շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի իրականացման ընթացքին: Մարզպետի տեղակալը շրջել է շենքում, ծանոթացել պայմաններին, խոսել ընթացիկ աշխատանքների մասին` կարևորելով մեկնարկած ծրագրի անխնդիր ու ժամանակին իրականացումը:
Նշենք, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում Ամասիայում գործելու է բրդի վերամշակման գործարան, որի նպատակն է աջակցել Շիրակի մարզում բրդի արժեշղթայի ձևավորմանը և զարգացմանը՝ գործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Նորաստեղծ գործարանում զբաղվելու են բրդի մթերման, լվացման, մանման, թելի արտադրության և ներկման աշխատանքներով: Ծրագրի իրականացմանն աջակցում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42