Նորություններ
Ելույթ Գյումրիում
13.07.2018
ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Վ․ Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի և պարի ակադեմիական համույթը հուլիսի 13-ին ելույթ ունեցավ Գյումրիում: "Գյումրի" մարզամշակութային կենտրոնում կայացած համերգին մասնակցեցին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը , մարզային իշխանության ներկայացուցիչներ, ռուս և հայ զինվորականներ, նրանց ընտանիքների անդամները։
Համույթը ներկայացրեց անսամբլի երգացանկի ոչ միայն ոսկե ֆոնդին պատկանող երգեր, այլև նոր կատարումներ: Ժողովրդի կողմից սիրված զինվորական, Մեծ Հայրենականի երգերը ուղեկցվում էին պարային կատարումներով: Սա համույթի առաջին այցը չէր Գյումրի, քանի որ տարեկան ելույթները պլանավորելիս համույթն հաշվի է առնում նաև այն քաղաքները, որտեղ ռուսական զորք է տեղակայված և ելույթ է ունենում նրանց համար։