Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարերար Հովհաննես Օյունջյանը Գյումրիում կկառուցի մեծ համերգային դահլիճ

14.07.2018

Հուլիսի 13-ին Գյումրու Օյունջյան վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» անունը կրող համերգային դահլիճի հիմնարկեքի արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառմանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով մեծանուն բժշկին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշեց․ «Հուլիսի 13-ը Գյումրու տարեգրության մեջ կգրվի որպես կրկնակի տոն: Այսօր մեր ազգային մեծ բարերարի, մեր Գյումրու պատվավոր քաղաքացի, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ծննդյան օրն է: Սիրելի դոկտոր ջան, օգտվելով առիթից թույլ տվեք իմ, մարզպետարանի ողջ աշխատակազմի և, իհարկե, բոլոր գյումրեցիների անունից ի սրտե շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, որդիաբար շնորհակալություն հայտնել այն բարեգործության համար, որ դուք արել և շարունակում եք անել Գյումրի քաղաքի, մեր մատաղ սերնդի կրթվելու, արհեստներ ու արվեստներ սովորելու համար:
Շնորհակալություն այս նոր նախաձեռնության համար ևս, որի մասին մենք շուրջ մեկ ամիս առաջ զրուցել էինք, և պատկերացրեք որքան հաճելի էր առաջին հանդիպումն ունենալ Ձեր հետ, մի մարդու, ով ինձ համար, իմ քաղաքի համար միայն բարեգործ չէ , այլ մեծատառով Մարդ: Շնորհակալություն արված բոլոր գործերի համար, իսկ այսօր, պարզապես շնորհավորենք բոլորիս այս նոր նախաձեռնության հիմնարկեքի կապակցությամբ»։
Նշենք, որ բարերար-բժշկի նոր նախաձեռնությամբ մեկ ու կես տարվա ընթացքում նախատեսվում է նոր համերգային դահլիճի կառուցում, որը կունենա ժամանակակից բոլոր հարմարություններն ու հնարավորությունները, հիանալի ակուստիկա և կահավորում, 300 նստատեղ։ Շինաշխատանքներն իրականացնելու է «Կանակա» շինարարական ընկերությունը։
Հիմնարկեքի արարողությունից հետո հյուրերը շրջեցին բարերարի աջակցությամբ կառուցված արվեստի ու արհեստի դպրոցներում, հետևեցին սաների կատարումներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59