Նորություններ
Նախօրեին նշվել է «Շիրվանյան երիտասարդական կենտրոնի» հիմնադրման երկամյակը
15.07.2018
Նախօրեին նշվել է «Շիրվանյան երիտասարդական կենտրոնի» հիմնադրման երկամյակը:
Կազմակերպության գործունեության երկամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին Վարդան Գրիգորյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը` մաղթելով երկարամյա բեղուն աշխատանք ու նոր ձեռնարկներ:
Նշենք, որ «Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» վերանորոգվել է Արևմտյան Ամերիկայի հայ մշակութային հաստատության (ՀՅԴ) նախաձեռնությամբ: Շենքի վերանորոգման աշխատանքները հովանավորել են բարերարներ Հակոբ և Մինա Շիրվանյանները, ի պատիվ նրանց հաստատությունը կրում է «Շիրվանյան երիտասարդական կենտրոն» անվանումը: