Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի հետ քննարկվեցին եռամյա ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր

16.07.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն այսօր հանդիպել են «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզային իշխանության ներկայացուցիչները կհամագործակցեն ծրագրի իրականացման պատասխանատուների հետ: Կազմակերպության աշխատանքային խմբում ներգրավվածություն կունենան նաև մարզպետարանի պատասխանատուները: «Մեզ համար ուրախալի է, որ կազմակերպությունը փորձում է մշակույթի և զբոսաշրջության ներուժի օգտագործմամբ հասնել մարզերի կայուն զարգացմանը, առավել կարևորում եմ համագործակցային մոտեցումների մշակումը, մենք որպես մարզային իշխանություն մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեզ և ուրախ կլինենք, որ Շիրակում դրական տեղաշարժ ունենանք»,-նշել է Կարեն Սարուխանյանը: Մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն էլ կարևորել է բազմաշահառու խմբերի ստեղծումը, ինչն հնարավորություն կտա իրականացվելիք աշխատանքներում օբյեկտիվ լինել:
Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության երեք մարզերում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզում խմբերի ստեղծում, յուրաքանչյուր մարզում հինգ համայնքից բաղկացած մեկ կլաստերի ընտրություն: Թիրախային կլաստերներում կանցկացվեն մշակութային բացօթյա մարզական միջոցառումներ, երիտասարդական փառատոններ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:29:17