Նորություններ
Պտտահողմ Նահապետավան համայնքում
16.07.2018
Պտտահողմը և ուժեղ քամին հուլիսի 15-ին վնասել են Շիրակի մարզի Նահապետավան համայնքի մի շարք տների և անասնագոմերի տանիքներ: Վնասի չափերին ծանոթանալու և համայնքի բնակիչների մտահոգությունները լսելու նպատակով` նախօրեին Նահապետավան են այցելել մարզային իշխանության ներկայացուցիչները` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ: Նրանք շրջել են համայնքում, զրուցել համայնքաբնակների հետ: Կարեն Սարուխանյանը վստահեցրել է, որ վնասի չափերը մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի: Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո վնասի չափերի վերաբերյալ կազմված ակտը կուղարկվի կառավարություն: