Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

17.07.2018

Սրտի խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, Գյումրու պատվավոր քաղաքացի, բժիշկ Հովհաննես Օյունջյանի մահվան մասին:
Որպես բարերար՝ մեծանուն բժիշկն արդեն իր կյանքի օրոք վայելում էր հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, բարի, աշխատասեր ու համեստ մարդու օրինակ:
Բարերարը գյումրեցիներին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարություններ, վերականգնել ու կառուցել կրթական ու մշակութային օջախներ, ջանք ու եռանդ չխնայեց Գյումրու վերականգնման ու շենացման գործում:
Մեր երկիրը կորցրեց իր արժանավոր մտավորականին, նվիրյալ հայրենասեր մարդուն ու քաղաքացուն:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում բոլորին, վշտակցությունս եմ հղում բարերարի հարազատներին, մերձավորներին ու բարեկամներին:


ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58