Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաղաղության վազք Մարսելից Երևան

18.07.2018

Աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճած մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը, ով ապրիլից որոշել էր վազքով հասնել Հայաստան, արդեն հասել է Գյումրի: Վազորդին դիմավորել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Մարզպետն ու քաղաքապետը ողջունել են հյուրին, զրուցել նրա հետ անցած ճանապարհի դժվարությունների մասին և հետագա հաջողություններ և նորանոր բարձրունքներ են մաղթել նրան:
Նշենք,որ 53 ամյա Արա Խաչադուրյանը վազքը սկսել էր մոտ երեք ամիս առաջ, օրական վազքով կտրել է 50 կմ` անցնելով 8 երկրով և 150 քաղաքով: Վազորդը մարաթոնը կավարտի Երևանում հուլիսի 21-ին: 

  Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա - 4,807մ (2007թ), Արարատ, Թուրքիա - 5,137մ(2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա - 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր - 5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա - 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու - 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան - 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ - 8,848մ (2016թ.):

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:10:04