Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարերարի միջոցներով կնորոգվի Գեղանիստի դպրոցը

18.07.2018


Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը հանդիպել են բարերար Ավետիք Մարտիրոսյանին: Ծնունդով գեղանիստցի բարերարը երկար տարիներ Ղազախստանում է բնակվում, մասնագիտությամբ շինարար է ու հասցրել է վերջին մի քանի տարիների ընթացքում հայրենի գյուղի զարգացման համար մի շարք ձեռնարկների հովանավոր դառնալ: Նրա նախաձեռնությամբ նորոգվել է գյուղի եկեղեցին, Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի զոհերի հուշակոթողը, կառուցվել է հուշաղբյուր: Այժմ բարերարը ցանկանում է միջոցներ հատկացնել գյուղի դպրոցի նորոգման նպատակին:
Կարեն Սարուխանյանը ողջունեց բարերարի նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց սրտացավ ու հայրենանվեր գործունեության համար:
Մարզային իշխանության ներկայացուցիչները բարերարին առաջարկեցին բիզնես ծրագրերի իրականացման մասին ևս մտածել` խոստանալով հնարավությունների սահմաններում աջակցել ու նպաստել դրանց շուտափույթ կյանքի կոչմանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59