Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին հանդիպում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարության հետ

19.07.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն ու քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն այսօր հանդիպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարության հետ: Անդրադառնալով ջրամատակարարման բնագավառում մարզում առկա խնդիրներին` Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշել է, որ մարզպետարան բողոք-դիմումների զգալի մասն առնչվում է հենց այս ոլորտին: «Մեր մոտ դիմումների շուրջ 30 տոկոսը ջրամատակարարման խնդիրներին է վերաբերում: Խնդիրներն, իհարկե, մի քանի խմբի կարելի է դասել` համայնքների ջրամատակարարման հետ կապված բարդություններ, ջրի որակի կարգավորում, ինչպես նաև բնակիչների մասնավոր հարցեր: Կարծում եմ ահազանգերն ու բողոքները կնվազեն, եթե մենք համագործակցենք ու կարողանանք համատեղ աշխատանքով լուծել դրանք»:
«Վեոլիա ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը խոսելով համակարգում առկա բարդությունների մասին նշել է, որ դեռ 18 ամիս առաջ, երբ «Վեոլիա ջուր»-ը ստանձնել է համակարգի շահագործումը, վիճակն ավելի բարդ է եղել, հիմա բավական աշխատանքներ կատարվել են, ընթացքի մեջ են մի շարք ձեռնարկներ: «Պարոն մարզպետ, վստահեցնում եմ ձեզ մենք ևս շահագրգռված ենք ահազանգերին արագ արձագանքելու և շուտափույթ լուծում տալու, իհարկե, խնդիրների վերջնական լուծման միանգամից հնարավոր չէ հասնել, բայց շնորհակալ ենք, որ ձեռք եք մեկնում մեզ ու պատրաստ եք համատեղ աշխատանքի»:
Կողմերն անդրադարձել են Արթիկի նախկին տարածաշրջանի և սահմանամերձ մի շարք համայնքների ջրամատակարարման, ջրի որակի բարելավման, համայնքեր մուտք գործող ջրի գլխամասային կառույցների(կապտաժներ) վերահսկողությանն առնչվող հիմնահարցերին: Պատասխանատուները պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22