Նորություններ
Պաշտպանության նախարարն այցելեց Փանիկ
22.07.2018
Ի նշան բարեկամության Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան կազմակերպել է միջոցառում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Պաշտպանության նախարարը Շիրակի մարզպետի, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի և Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ նախապես ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:
Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:
Հյուրերը Փանիկում մասնակցել են նաև 102-րդ ռազմակայանի կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին: