Նորություններ
Գյումրեցիները վերջին հրաժեշտը տվեցին բարերար Հովհաննես Օյունջյանին
23.07.2018
Հոգեհանգստի կարգ, ծաղկեպսակադրություն` Հովհաննես Օյունջյանին իր սիրելի դպրոցից` «Օյունջյան» վարժարանից, Հայաստանի օրհներգով ու ծափողջյուններով հրաժեշտ տվեցին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, հյուրերն ու գյումրեցիները, նրա սիրելի սաներն ու ծնողները: Հայ բարերարի վերջին ցանկությունը հարազատների կողքին` Նյու-Յորքում հուղարկավորվելն է եղել:
Հովհաննես Օյունջյանի ավանդն անուրանալի է Գյումրու զարգացման գործում: Նրա ջանքերով վերանորոգվել է թիվ 21 դպրոցը, շահագործման է հանձնվել «Վարդուհի» արվեստի դպրոցը: Արվեստի դպրոցի կողքին, բարերարի հովանավորությամբ, կառուցվել է «Աղավնի» արհեստի կենտրոնը, ընդամենը մի քանի օր առաջ էլ տեղի ունեցավ ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: