Նորություններ
Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը
23.07.2018
Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը, քայլերթ-տողանցքով Գյումրու Վարդանանց հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության հազարից ավելի պատանիները «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա». այս խորագրով հուլիսի 19-29-ը Հայաստանում նշվելու է Հայ մարմնակրթական ընդհանուր միության` ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը: ՀՄԸՄ հիմնադրման և գործունեության 100-ամյակի առիթով հուլիսի 23-ին Գյումրու Աբովյան-Չերազ փողոցների խաչմերուկում հանդիսավությամբ բացվեց ՀՄԸՄ հիմնադիր անդամ Վահան Չերազի արձանը: Արձանի բացման արարողությանը մասնակցում էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր:
Մինչ արձանի բացման արարողությունը Գյումրու Վարդանանց հրապարակում միջոցառման սկիզբն ազդարարեց Հոմենեթմեն ՀԱՍԿ-ի շեփորային նվագախումբը, մեծ շուքով կենտրոնական հրապարակ մտան տողանցքի մասնակիցները՝ աշխարհի տարբեր երկրներից: