Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հանուն հավասար իրավունքների»

23.07.2018

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը` կարևորելով Թավշյա հեղափոխության արժեքների ու գաղափարների տարածման, պահպանման անհրաժեշտությունը, կազմակերպել է հանրային հանդիպում-քննարկումների շարք, որոնց մեկնարկը տրվել է Գյումրիից: Գյումրու «Երիտասարդական պալատում» հուլիսի 23-ին տեղի է ունեցել «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» թեմայով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նոր կառավարության որդեգրած արժեքների պահպանման ու մարտահարավերների լուծման եղանակներն ու միջոցները: Քննարկման բանախոսներն են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը, «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը:
Խոսելով Շիրակի մարզում խնդիրների դասակարգման, առաջնային լուծում պահանջող հիմնահարցերի մասին` մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է. «Շիրակի մարզում խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ, մեր նպատակն է դրանց առաջնայնության հստակեցումը: Անելիքներ կան բոլոր բնագավառներում, հատկապես կարևորում եմ կրթության և առողջապահության ոլորտներում հոգատար աշխատանքը: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ մարդկանց մտածողությունն էլ փոխվի ու յուրաքանչյուր հայ, յորաքանչյուր շիրակցի հավատա, որ ինքն էլ անելիք ունի, ինքն էլ մասնակցություն պետք է ունենա մեր երկիրն ավելի լավը դարձնելու գործում»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ կարևորել է այն հանգամանքը, որ այս հեղափոխպությունը երիտասարդներն են իրականացրել, ուրեմն նրանք էլ պետք է տեր կանգնեն ու մեր երկրի վաղվա օրվա հանդեպ հավատով քայլեն առաջ:
Հանդիպման մյուս բանախոսները ևս անդրադարձել են համաժողովրդական պայքարի, դրանից հանրային ակնկալիքների ու սպասումների մասին:
Նշենք, որ քննարկումից զատ Երիտասարդական պալատում բացվել է ցուցահանդես` հեղափոխության թեմատիկայով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23