Նորություններ
Տեղի ունեցավ Սամվել Մարգարյանի «Սրբազան լեռնաշխարհ» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը
24.07.2018
Հուլիսի 24-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի Գյումրու կենտրոնում տեղի է ունեցել Սամվել Մարգարյանի «Սրբազան լեռնաշխարհ» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը, որը նվիրված է Մեծ Հայքի բնաշխարհին և հայոց հինավուրց ոստաններին, այնտեղ ներկայացված է հայկական բազմահարուստ բնաշխարհի պատկերը: Գիրքը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսերեն թարգամանությունը կատարել է Արա Գևորգյանը: Շնորհանդեսին մասնակցել են մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը և Վարդան Գրիգորյանը: