Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «Կենցաղային խնամքի ծառայություններ Ամասիա համայնքի ծերերի համար» ծրագիրը

26.07.2018

Շիրակի մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանն ու Արա Մելիքջանյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ այսօր այցելել են Ամասիա համայնք: «Կենցաղային խնամքի ծառայություններ Ամասիա համայնքի ծերերի համար» ծրագրի շրջանակներում համայնքին ճապոնական կողմը նվիրել է մեքենա, որի մեջ կան հատուկ ծառայություններ մատուցող սարքավորումներ:
Շուրջ 28 հազար դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում կամավորները կենցաղային ծառայություններ կմատուցեն տարեցներին: Այսօր կամավորներին օգնել են նաև մարզպետի տեղակալներն ու դեսպան Յամադան:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում կամավորները ծերերի համար լվացք կանեն, պատուհանները կլվանան, բակերի ձյունը կմաքրեն, այգեգործական աշխատանքներ կկատարեն: Ծրագրով նախատեսվում է բժշկական օգնության տրամադրում ևս` ճնշման չափում, առաջին անհրաժեշտության դեղորայքի տրամադրում: Աջակցություն կտրամադրվի Ամասիա համայնքի 9 բնակավայրի ծերերի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44