Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

26.07.2018

Հուլիսի 26-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանի հետ հանդիպեցին մարզային իշխանության ներկայացուցիչները: Շիակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ողջունելով հյուրին` նշեց, որ կարևորում է համագործակցության հաստատումն ու նոր ծրագրերի իրականացումը. «Պարոն դեսպան, ուրախ եմ ձեզ ողջունելու Շիրակի մարզում, ասեմ, որ դուք Հայաստանի հումորով ու հյուրընկալ մարզերից մեկում եք հիմա, որը, չնայած, երկրաշարժ ու դժվար օրեր է տեսել, բայց կարողացել է մեջքը շտկել, իհարկե դեռ շատ չլուծված խնդիրներ ունենք:Բայց երկրում իրավիճակ է փոխվել այժմ ու վստահ եմ դրանց լուծմանը միտված ձեռնարկները չեն ուշանա: Ինչ վերաբերում է ձեզ հետ համագործակցությանը` վստահեցնում եմ մենք պատրաստ ենք երկխոսության բոլոր հարթակներում, ողջունում ենք ձեր կողմից Ամասիայում ծերերի աջակցությանը միտված ծրագրի իրականացումը, ուրախ կլինենք, եթե գործակցենք ու կյանքի կոչենք նոր փոխշահավետ ծրագրեր»:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն էլ շնորհակալություն հայտնեց ջերմ ու անմիջական ընդունելության համար և նշեց. «Հարգելի մարզպետ, ուրախ եմ, որ Շիրակում եմ, վստահ եմ, որ իմ առաջին այցը միայն ջերմ հարաբերությունների հաստատման սկիզբն է: Իմ կողմից ևս հաստատում եմ, որ մենք էլ կողմ ենք նոր ծրագրերի ու ձեռնարկների իրականացմանը»:
Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ կարևորեց ճապոնական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը, բուժսարքավորումների տրամադրման հարցում աջակցությունը: Մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանի կարծիքով էլ կարևոր է միջմարզային մակարդակով համագործակցության մոդելի մշակումը ճապոնական կողմի հետ, փորձի փոխանակումը:
Դեսպան Յամադան ընդգծեց, որ հաճելիորեն զարմացած է մարզի ղեկավարության նախաձեռնողականությամբ և վստահություն հայտնեց, որ Շիրակի մարզի հետ համագործակցությունն իրապես կստացվի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42