Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Street Workout Armenia» հայկական ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանի հետ

26.07.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է Հայաստանի կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանի և «Street Workout Armenia» հայկական ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանի հետ: Ղազարը Հայաստանում հիմնել է «Street Workout Armenia» ֆեդերացիան, որի նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն է` փողոցային մարզումների միջոցով: Մարզպետին ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու ձեռնարկները, Ղազար Հակոբյանը նշել է, որ ցանկանում են մարզահրապարակ հիմնել նաև Գյումրիում. «Մենք արդեն հասցրել ենք հանրապետության մի քանի բնակավայրերում մարզահրապարակներ բացել, կարծում ենք, որ Գյումրիում ևս նման մարզահրապարակի անհրաժեշտություն կա, խնդրում ենք ձեր աջակցությունը տարածք գտնելու հարցում»:
Ողջունելով հյուրերին` Շիրակի մարզպետը նշել է, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարում, քանի որ խոսքը առողջ ապրելակերպին է վերաբերում. «Ասեմ, որ Գյումրիում իսկապես անհրաժեշտ է նման մարզահրապարակ կառուցելը, չմոռանանք, որ Շիրակն այն տարածաշրջանն է, որն աչքի է ընկել մարզական լուրջ հաջողություններով: Մենք պատրաստ ենք օգնելու և աջակցելու մեր հնարավորությունների սահմաններում, կարծում եմ շատ կարճ ժամկետներում համատեղ կքննարկենք ու եզրահանգման կգանք տարածքի ընտրության և օրենքի սահմաններում, ընթացակարգերի պահպանմամբ, դրա հատկացման հետ կապված հարցերում»:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30