Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շրջայց Ծաղկաձոր համայնքում

27.07.2018

Հուլիսի 28-ին Շիրակի, Արարատի, Տավուշի մարզպետները Կոտայքի մարզպետի ուղեկցությամբ շրջայց են անցկացրել Ծաղկաձոր համայնքում։ Հանդիպման ընթացքում մարզպետներն անդրադարձել են մարզերի տուրիստական ներուժի օգտագործման, ներքին տուրիզմի խթանմանը նպաստող ձեռնարկներին, տուրիզմի զարգացմանը խոչընդոտող հիմնահարցերին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր մարզերում զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր կան, որոնց մասին քչերը գիտեն։ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում շրջայցից հետո, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել են գյումրեցի Մարիո Պետրոսյանին, ով փոքրիկ վիրահատությունից հետո բուժում է ստանում Հրազդանի հիվանդանոցում։ Մարիոն շիրակցի դպրոցականների հետ մեկնել էր Հանքավանի «Արագած» ճամբար՝ ամառային հանգստի, հիմա փոքրիկի առողջական վիճակը լավ է։
Նշենք, որ ՀՀ կառավարության՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում, այս տարի Հանքավանի «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներ են մեկնել 585 երեխաներ։ Ծրագրի շահառու դպրոցականները տարբեր սոցիալական խմբերից են՝ հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների երեխաներ մարզի տարբեր բնակավայրերից։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46