Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուրբաթ. քաղաքացիների հերթական ընդունելություն

27.07.2018


Քաղաքացիների այս շաբաթվա ընդունելության սկզբում Կարեն Սարուխանյանն ընդունել է Արթիկի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի աշխատակիցներին, ովքեր մարզպետի մոտ էին եկել` տնօրեն Սիմոն Մանուկյանին աշխատանքային պայմանագրի լրանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու և աշխատանքից չազատելու խնդրով: Կարեն Սարուխանյանը աշխատակիցներին լսելուց հետո նշել է, որ նրանց ցանկությանն ընդառաջ գնալ չի կարող, քանի որ Սիմոն Մանուկյանի աշխատանքում չարաշահումներ են հայտնաբերվել ստուգումների ժամանակ, դրանից զատ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու հատկանիշներով.«Ես Սիմոն Մանուկյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, խնդիրը առկա թերացումներն ու չարաշահումներն են, աչք փակել այստեղ ես չեմ կարող: Հիմա իրավապահ մարմինները քննություն են անցկացնում: Ինչ վերաբերում է ձեր հաստատության տնօրեն ունենալու խնդրին, ապա օրենքով սահմանված կարգով մրցույթ կանցկացվի, որին կարող են մասնակցել բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական փորձ ու կրթություն»: Մարզպետն հորդորել է աշխատակիցներին անցնել պարտականությունների կատարմանը:
Բացի այդ, Շիրակի մարզպետի մոտ այսօր կայացած քաղաքացիների ընդունելության շրջանակներում բնակիչները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվել են գործազրկությանը, սոցիալական խնդիրներին, ինչպես նաև բնակարանային հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:41:45