Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը կրկին մրցանակակիր է Լավագույն մարզական ընտանիք մրցույթում

28.07.2018


Ծաղկաձորում ավարտվեց "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: ՀՀ մարզերը, քաղաքամայր Երևանը և Արցախը ներկայացնող 144 թիմ-ընտանիքները՝ ելնելով երեխայի տարիքից, բաժանվել էին չորս տարիքային խմբերի և պայքարում էին 6 մրցաձևերում: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում հաղթող ճանաչվեցին Սյունիքի և Կոտայքի մարզերը ներկայացնող թիմ-ընտանիքները: Իսկ ահա 3-րդ և 4-րդ տարիքային խմբերի մրցապայքարում անգերազանցելի էին Շիրակի մարզը ներկայացնող՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լևոն Գեղամյանի և Շիրակի մարզի սպորտային կարատեի փոխնախագահ Հարություն Ալեքսանյանի թիմ-ընտանիքները: Մրցույթում հաշմանդամություն ունեցող անձով համալրված 23 թիմերի միջև 2-րդ տեղը գրավեց Շիրակի մարզի Գտաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Կարապետյանի ընտանիքը: Ընդհանուր թիմային հաշվարկում մրցույթի մրցանակային եռյակը կազմեցին Երևանի, Կոտայքի ու Շիրակի մարզերի թիմերը։ Շիրակցի ընտանիքների հետ ուրախությունը կիսեց նաև մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նա շնորհավորեց թիմ-ընտանիքներին՝ մաղթելով նոր հաղթանակներ ու նվաճումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58