Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կրթություն առանց սահմանի» ընկերությունը մարզպետին հյուր

30.07.2018

 Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հուլիսի 30-ին հյուրընկալել է ազգությամբ հնդիկ Դեվինդեո Փ.Ս. Բհատիային, ով ներկայացնում է «Կրթություն առանց սահմանի» ՓԲԸ (Borderless Education LTD): Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Հոնկոնգում, նպատակը մինչև 12-րդ դասարանցի տարբեր երկրների դպրոցականների միջև տուրիզմի բնագավառում ուսումնառության կազմակերպումն է, ինչպես նաև փորձի փոխանակումը: «Կրթություն առանց սահմանի» ընկերությունը նպատակ ունի համագործակցել նաև հայկական կողմի հետ, կազմակերպված դասընթացներում ընդգրկվածություն ունենան հայ դպրոցականները, նրանք ևս մեկնեն այլ երկրներ ուսումնառության: Այս ծրագրին կարող են մասնակցել շիրակցի դպրոցականները ևս: Շիրակի մարզպետը, մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը ծրագրի մանրամասներին որոշակիորեն ծանոթանալով՝ «Կրթություն առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցչին վստահեցրին, որ կաջակցեն նրան ինչպես տեղեկատվության տրամադրման, այնպես էլ դասապրոցեսների համար հարմար վայրի ընտրության հարցում: Դեվինդեո Փ.Ս. Բհատիան մարզային իշխանության ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ պայմանավորվածությունների հստակեցումից հետո, առաջիկայում կայցելի Գյումրի` գործնական քայլեր իրականացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58