Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկը Ազատան համայնքում

31.07.2018

Հուլիսի 31-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ «Արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանն ու Արա Մելիքջանյանը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, հյուրեր:
70ԿՎտ հզորությամբ արևային կայանը կկառուցվի «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում։
«Չափազանց կարևոոր ձեռնարկ է, սա այն ծրագրերից է, որ օգտակար է և համայնքի և շրջակա միջավայրի համար, ուրախ եմ, որ այս ծրագիրը իրականացվելու է Շիրակի մարզում: Յուրաքանչյուր համայնքի ամրացումն ու կայունացումը մեր պետության հզորացմանն է նպաստում: Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին»,-ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը:
Նշենք, որ արևային կայանի կառուցման համաֆինանսավորումը կլինի մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում և կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։ Կառուցվելիք ֆոտովոլտային կայանը կարտադրի 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 55,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42