Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Թվային նուռ» («Դիջիթըլ Փոմըգրանեթ») ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի հետ

31.07.2018

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հուլիսի 31-ին հանդիպեց «Թվային նուռ» («Դիջիթըլ Փոմըգրանեթ») ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի հետ: Պարոն Ֆաբաքերը մարզպետարանի պատասխանատուներին ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը` նշելով, որ անցած հինգ տարիների ընթացքում սկսել են ամենապարզ ձեռնարկներից` վեբ կայքերի եւ մոբայլ հավելվածների մշակումից միջազգային շուկայի համար, իսկ այժմ առավել բարդ նախագծերով են զբաղվում: Թոդ Ֆաբաքերը 2017թ-ի ամենախոշոր և հաջողված նախագծերից մեկը համարեց SONY ATV Score App-ը, որը մշակել են գյումրեցի ծրագրավորողները: Այն SONY ATV-ի(https://www.sonyatv.com/en/services)՝ համաշխարհային հսկայի համար մոբայլ հավելված է, որը մեկ տարվա աշխատանքից հետո ներկայումս շուկայում կիրառելի ու հաջողված գործիք է դարձել։
Կարեն Սարուխանյանը ողջունելով հյուրին նախ ուրախալի համարեց ընկերության Գյումրիում գործելու հանգամանքը և հույս հայտնեց, որ «Թվային նուռը» կշարունակի ընդլայնել իր գործունեության շրջանակները. «Մենք ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում դուք նման հաջողություններ ունեք, վստտահեցնում եմ ձեզ, որ մենք կանենք մեզանից անցած ամեն ինչ ձեզ աջակցելու համար»:
Ըստ Կարեն Սարուխանյանի հնարավոր է համագործակցել ցանկացած հարթակում: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև մարզը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագրերին, տարբեր բնագավառներում բիզնես նախաձեռնություններին:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25