Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը

01.08.2018

Օգոստոսի մեկին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի հետ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ պատասխանատուները անդրադարձել են մարզի բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, Ախուրյան գետի վրա, Ամասիայի նախկին տարածաշրջանում կառուցված ՀԷԿ-երի գործունեությանը վերաբերող խնդիրներին: Մարզային իշխանության ներկայացուցիչները կարևորել են բոլոր կայաններին գործունեության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների պահպանումը: Բնապահպանության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ներկայումս իրենք քայլեր են ձեռնարկում այս ոլորտում առկա հիմնահարցերի լուծման համար, որպեսզի տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը բացասական ազդեցություն չթողնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսության, սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիրի պահպանությանն առնչվող հարցեր, վանքի պատերն այժմ խոնավության մեջ են և անհրաժեշտություն է զգացվում ինչպես խոնավության առաջացման պատճառների շուտափույթ ուսումնասիրությունը, այնպես էլ դրանց վերացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Քննարկումից հետո բնապահպանության նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը շրջայց են կատարել Մարմաշենում, ինչպես նաև մի քանի ՀԷԿ-երում, զրուցել են աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, վստահեցրել, որ այս ոլորտի հիմնահարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են, արտոնյալներ խնդիրների լուծման ճանապարհին այլևս չեն լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46