Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդենիս լճակի խնդիրը մարզպետի ուշադրության կենտրոնում

02.08.2018

Արդենիսի լճի խնդիրը պատասխանատուների ուշադրության կենտրոնում
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դեռ հունիսի 20-ին, երբ Արփի խոշորացված համայնքի բնակավայրեր էր այցելել, շրջել էր նաև Անդենիս լճի շրջակայքում ու ծանոթացել Արփի լիճ ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիս բնական լճի տարիներով չլուծված խնդրին: Արփի լճից 11 կմ հեռավորության վրա գտնվող, լեռնային աղբյուրներից ձևավորված լճակը ներկայումս որպես կոյուղատար է օգտագործվում տարածքում գործող խոզաբուծարանի կողմից: Առաջին իսկ հանդիպմանը Կարեն Սարուխանյանը սեփականատիրոջը հորդորել էր անհապաղ քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար և սեպտիկ հորեր կառուցել: Անցած ժամանակահատվածում, սակայն, գործարարը ակներև քայլ չի կատարել, ինչի ականատեսը եղան տարածք այցելած բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու մյուս պատասխանատուները: Տարածքում արդեն ծավալված քննարկման ժամանակ պատասխանատուներին սեփականատերը տեղեկացրեց, որ կապ են հաստատել նախագծող ընկերության հետ և առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում մասնագետները կլինեն տեղում և պայմանավորվածություն ձեռք կբերվի նախագծային աշխատանքների մեկնարկի համար, եթե, իհարկե, խոսքը չափազանց մեծ գումարի մասին չէ: Շիրակի մարզպետն ու բնապահպանության նախարարի տեղակալը, սակայն, գործարարին տեղեկացրին, որ այսուհետ բարձիթողի վիճակ այս խնդրի լուծման առումով չի լինելու:
«Մեր նպատակն ամենևին գործարարին խանգարելը չէ, այլև օպտիմալ լուծում գտնելն է, ինձ համար անթույլատրելի է շրջական միջավարի աղտոտմամբ ու բնությանն անդառնալի վնաս հասցնելով բիզնես անելը, դուք պարտավոր եք ամենակարճ ժամկետներում գործնական քայլեր ձեռնարկել ու տեղեկացնել մեզ»,-նշեց Շիրակի մարզպետը:
Բնապահպանության նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու շաբաթից հանդիպելու և արդեն արված քայլերի մասին զրուցելու, այլապես պատասխանատուները վստահեցրին, որ կդիմեն առավել կտրուկ միջոցների:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:42:53