Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն «Արփի լիճ» ազգային պարկի գրասենյակ

02.08.2018

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել են «Արփի լիճ» ազգային պարկի գրասենյակ: Ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ վարչական շենքում շրջելուց, աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին ծանոթանալուց հետո, նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը խորհրդակցություն են անացկացրել աշխատակիցների և պարկի գործունեությունից դժգոհող մի շարք բնակիչների մասնակցությամբ: Լսելով բնակիչներին պատասխանատուները հորդորել են վերջիններիս իրենց դժգոհությունները ներկայացնել միայն հիմնավորված լինելու դեպքում, իսկ եթե կան հիմնավորումներ պատկան մարմինները խոստացել են ընթացք տալ: «Անձնական վերաբերմունքի ու միմյանց նկատմամբ ուղղակի անհանդուրժողականության պատճառով բողոքներ ներկայացնելը ես անընդունելի եմ համարում: Չեմ ասում այստեղ աշխատանքներն անթերի են, խնդիրներ չկան: Մեկ բան վստահեցնում եմ, որ այսուհետ ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում»,- նշել է փոխնախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել զբոսաշրջության զարգացմանն ու դրան նպաստող ծրագրերի իրականացմանը: Պատասխանատուները հանդիպել են նաև Արփի լճի մոտակայքում հանգստացող ֆրանսիացի զբոսաշրջիկներին, զրուցել են նրանց հետ, լսել նրանց տպավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56