Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատուների հետ

02.08.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի աշխատակազմի մի շարք վարչությունների պետերի մասնակցությամբ, որի ժամանակ անդրադարձ է եղել օրերս ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ տրված հանձարարականներին:
Կարևորելով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, Կարեն Սարուխանյանը նշել է, որ մարզային իշխանության ներկայացուցիչները, համայնքապետերն ու բոլոր պատասխանատուները հետ պետք է աշխատանք տանեն ցուցանիշներում դրական դինամիկա ապահովելու համար. «Բոլորս էլ լավ գիտենք, որ սեփական եկամուտների հավաքագրմամբ միայն հնարավոր կլինի համայնքների զարգացմանը միտված ծրագրեր իրականացնել, չէ որ հավաքագրված ողջ գումարը մնում է համայնքներում»:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման խնդրին: Մարզպետը Շիրակից ներկայացված հայտերի թիվը բավարար չի համարել, մարզից սուբվենցիոն 13 ծրագիր է ներկայացվել, որոնցից 9-ը հաստատվել են: «Նոյեմբեր ամսից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը, պետք է ջանք չխնայել, որ մեր մարզի համայքներն ավելի ակտիվ լինեն ու իրենց բյուջետային պլանավորումներն իրականացնեն սուբվենցիոն ծրագրերի հաշվարկներով»:
Խոսելով մարզպետարանում և մարզի համայնքապետարաններում իրականացվող փաստաթղթաշրջանառության և գործավարության որակական մակարդակի բարձրացման մասին` Կարեն Սարուխանյանը պատասխանատուներին հորդորել է առավել աչալուրջ աշխատել և զերծ մնալ ուշացումներից ու բացթողումներից:
«Հիմա, հատկապես, երբ երկրում իրավիճակ է փոխվել, բնակիչները հույսով լցված դիմում են իշխանություններին, մեզ մոտ դիմումների թվաքանակի աննախադեպ աճ է արձանագրվել` մեկ ամսում 500-ից ավելի դիմումներ, բնականաբար, հասկանալի է, որ բոլոր դիմումների պատասխանները դրական չեն կարող լինել, ոչ բոլոր բնակիչների հարցերին մենք կկարողանանք միանգամից լուծում տալ, բայց նրանք պետք է զգան ու հասկանան, որ մենք սրտացավ ենք ու մտահոգ, որ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու համար»,- նշել է մարզպետը:
Կարեն Սարուխանյանն անդրադարձել է մարզում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպմանը` կարևորելով աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև ամբողջական իրավապայմանագրային հիմքի ձևավորումը, աղբահանության վարձավճարների հավաքագրման ցուցանիշների բարելավումը: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 15-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին մարզի մասնակցությանը, Կարեն Սարուխանյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է նախապատրաստական աշխատանքրն արդեն իսկ սկսել ու շաբաթօրյակին հավուր պատշաճի պատրաստվել:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23