Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

03.08.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը օգոստոսի 3-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի մի շարք համայնքների ղեկավարների ու վարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալն անդրադարձել է համայնքների կողմից սուբվենցիոն հայտերի ներկայացման խնդրին. «Շիրակի մարզից սուբվենցիոն 13 ծրագիր է ներկայացվել, որոնցից 9-ը հաստատվել են: Այս ցուցանիշը բավարար չի կարելի համարել: Եթե որոշակի կաշկանդվածություն կամ անվստահություն եք ունեցել, եթե ձեզ մտահոգող որևէ խնդիր կա, ապա մենք որպես մարզային իշխանություն պատրաստ ենք ձեզ լսելու և աջակցելու, վստահ եղեք, որ սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվելու են»:
Արա Մելիքջանյանը նշել է, որ համայնքապետերն առավել տեղեկացված են իրենց խնդիրների մասին, գիտեն առաջնային լուծում պահանջող հիմնահարցերը, այնպես որ նախաձեռնողականություն պետք է ցուցաբերեն. «Ձեզանից լավ որևէ մեկը չգիտի, թե իր համայնքն ինչ խնդիր ունի, ուրեմն դուք պետք է վստահորեն կազմեք ծրագրեր ու ներկայացնեք մեզ, իսկ Շիրակի մարզպետարանը այս ամենում շահագրգիռ է ոչ թե ուղղակի սուբվենցիոն ծրագրերի թվի աճ ներկայացնելու համար, այլև կարևորում ենք բոլոր համայնքներում կամաց-կամաց խնդիրների լուծմանը միտված ծրագրեր կյանքի կոչելը»:
Համայնքապետերին հետաքրքրել է սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ժամկետներն ու դրանցում համաֆինանսավորման շեմի փոփոխությունը: Մարզային իշխանության ներկայացուցիչները պատասխանել են նրանց հուզող հարցերին` խոստանալով մտահոգությունները հայտնել նաև կառավարությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44